08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ո՛չ ժամկետային զինծառայողներ կլինեն, ո՛չ էլ պայմանագրայիններ՝ հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արցախից ԱԽՔ-ին արձագանքում են՝ Հայաստանի գործող իշխանությունը արդեն ձեռքերը լվացել է հայկական երկրորդ հանրապետությունից:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ռուս խաղաղապահներն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում: Արցախի խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Արցախի հանրապետության հիմնական երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, բայց գործող իշխանությունը շտապում է վայրկյան առաջ հանձնել Արցախը: Պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակ սպառնում է, որովհետեւ Հայաստանի իշխանությունը հլու է նրանց պահանջներին:
Հայաստանի Հանրապետության վերջին զինվորը Արցախից դուրս բերելու ինֆորմացիան նաեւ Ադրբեջանին են հասու դարձնում գործող իշխանությունները. սա անվտանգության սպառնալիք է համարում Արթուր Մոսիյանը:
ԱՀ-ը շարունակում է պայմանագրային զինծառայողներ հավաքագրել սեփական տարածքից՝ անկախ նրանց հաշվառման վայրից, ասում է Արցախի խորհրդարանի պատգամավորը: Սակայն ՀՀ-ը պատասխանատվություն չի կրելու նրանց համար:
Անկախ ամեն ինչից՝ արցախցիները շարունակելու են զորակոչվել եւ ծառայելու են Պաշտպանության բանակում:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում