կարևոր
3445 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-19 20:18

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում տեղի է ունեցել TATEV MIDSUMMER MUSIC FEST-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հաճելի երաժշտություն, գեղատեսիլ բնություն եւ լավ մթնոլորտ: Սյունիքի մարզի Տաթեւ համայքնում ահա այսպես է անցել TATEV MIDSUMMER MUSIC FEST-ը: Տաթեւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալն, ով «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակն է գլխավորել, ընտրություններում՝ իր նախընտրական ծրագրում կարեւորել էր համայքնում զբոսաշրջության զարգացումը: 
Ծրագրի կազմակերպիչները վստահեցնում են՝ վայրը պատահական չի ընտրվել: Այն առիթ է է դարձել Հայաստանի ամենագեղեցիկ ու տեսարժան վայրերից մեկը հյուրերի համար բացահայտելու: 
Ծրագրի մասնակիցները հավաստիացնում են, այն լիովին հաջողվել է: Միջոցառմանը զբոսաշրջիկների պակաս չի եղել: 
Մարատ Գերասիմյանը նշում է նմանատիպ միջոցառումները համայնքում շարունակական բնույթ կունենան, ինչն էլ կնպաստի տեղում զբոսաշրջության էլ ավելի զարգացմանն ու տնտեսական աճին: 

Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը