կարևոր
1888 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-19 17:33

ԱԺ-ն հրաժարվել է Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին 

ԱԺ-ն հրաժարվել է Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին 

«Հրապարակ»-ը գրում է․

«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ 

Մամիջանյանից նախ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքով է դիմելու Միլլի Մեջլիս, քանի որ Միլի Մեջլիսի խոսնակը այդպիսի լիազորություն չունի՝ Հայաստանից պատգամավորների թույլատրի տեսակցել մեր գերիներին, դա ավելի շատ նախագահի լիազորության հարց է։ Մամիջանյանը նախ ասաց, որ եթե գոնե 1 տոկոսի հավանականություն կա, որ ինքը հնարավորություն կունենա մեր գերիներին տեսակցելու և իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու, ապա գոնե էդ մի տոկոսի համար արժեր փորձել։

«Ինչ վերաբերում է նրան, որ լիազորություններ ունի, թե չունի, մենք, ամեն դեպքում, խոսում ենք Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավարի մասին, և եթե իրենք ունենան էդ պատրաստակամությունը, կարծում եմ՝ դա կազմակերպել հնարավոր է»,-ասաց նա։

Հարցրինք՝ արդեն դիմե՞լ է և ի՞նչ խողովակով է դիմել, Մամիջանյանն ասաց․ «Ես հանձնարարել էի, որպեսզի դիմեն ԱԺ արտաքին կապերի վարչություն, որը ԱԳՆ-ի կամ ԱԺ-ի պաշտոնական խողովակներով էդ նամակը հասցներ Միլլի Մեջլիս, որոշ ժամանակահատված տանել-բերելուց հետո ինձ պատասխանեցին, որ չեն կարող կազմակերպել, քանի որ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան։ Բնականաբար, ես դա գիտեի, բայց, փաստորեն, ինչ հարցի համար ասես՝ դիվանագիտական կապեր այս կամ այն տեսքով կան, բայց մեր գերի տղերքի հետ կապված, եթե մի տոկոս շանս կա տեսակցելու, դրա համար հնարավորություններ չկան»։

Արդյունքում, ինչպես տեղեկացրեց Հայկ Մամիջանյանը, էլեկտրոնային փոստի միջոցով են ուղիղ կերպով նամակ ուղարկել Միլլի Մեջլիսի խոսնակին»։