կարևոր
1993 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-19 17:23

Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն անհնար կլինի. Քրիստինե Վարդանյան

Ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն անհնար կլինի. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը գրել է․

«Պարզվում է` երեկ Պետրոս Ղազարյանն ինձ մի քանի անգամ հրավիրել է Հանրայինի եթեր: Բայց, չգիտես ինչու, դա արել է իմ գրառումներից մեկը Հայկ Կոնջորյանի հետ քննարկելու ընթացքում:

Հանդիպել են երկրի գլխավոր հեռուստաընկերության կարևոր քաղաքական հաղորդման մեկնաբանը և իշխող ֆրակցիայի ղեկավարը ու սկսել քննարկել իմ գրառումը, որն իրականում մեջբերում էր Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan -ի խոսքից և միմյանցից փորձել ճշտել` ինչ եմ նկատի ունեցել այդ գրառմամբ:

Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հույս է հայտնել, որ ես կհամարձակվեմ գնալ Հանրայինի եթեր և պաշտպանել հանրայնորեն հնչեցրած տեսակետներս. կարծես երբևէ խուսափել եմ դա անելուց:

Ասելու առանձնապես շատ բան չկա. ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելն, իհարկե, անհնար կլինի, չնայած իշխող ֆրակցիայի այլ ներկայացուցիչներ կարող են չդադարել փորձել: Դա թողնելով նրանց` իմ պարտքն եմ համարում ասել, որ ինչպես միշտ պատրաստ եմ նորից հնչեցնել, ասել և հատկապես հիմնականում Հանրային հեռուստաընկերություն դիտող մեր քաղաքացիներին որքան հարկավոր է ներկայացնել մեր տեսակետները»: