կարևոր
1786 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-19 16:40

Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուշադրություն

Հուլիսի 19-20-ը հանրապետության տարածքը կշարունակի գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։


Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +25, ցերեկը՝ +41, երեկոյան՝ +37 աստիճան տաքություն: