կարևոր
1663 դիտում, 2 շաբաթ առաջ - 2022-07-19 14:14

«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

«Դիմադրություն» շարժման բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալների

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ հուլիսի 19-ին, ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված քաղբանտարկյալների բողոքի ակցիա է իրականացրել Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց, ապա երթով շարժվել դեպի Կառավարության շենք:

Երթի մասնակիցների ձեռքին կային «Նիկոլ մարդասպան», «Նիկոլ դավաճան», «Բանտը Նիկոլի տեղն է», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Քաղաքական հայացնքները դատավճիռ չեն» եւ այլ գրություններով պաստառներ։

«Ակցիայի նապատակը ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության մոտ մեր ձայնը բարձրացնել Հայաստանում քաղբանտարկյալների, ապօրինի անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ։ Այս ընթացքում շուրջ 5 տասնյակ քաղաքական բանտարկյալ է եղել Հայաստանում, վաստահաբար իշխանական կենտրոններից են եղել այն հրամանները, որ այս մարդիկ պետք է գտնվեն անազատության մեջ»,- ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հայտարարեց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսի 15-ին հենց դատական նիստի ժամանակ մահացավ Արմեն Գրիգորյանը, մարդ, ով վերջին տարիներին անկախ ամեն ինչից, երբեք չէր վախեցել խոսել, իսկ մահացել է, որովհետև չի դիմացել այն ճնշմանը, որը ստեղծել էր այս իշխանությունն իր և մեր հայրենիքի նկատմամբ։

Սևակ Նազարյանի խոսքով, այսօր էլ անազատության մեջ գտնվող մեր որոշ հայրենակիցներ ունեն առողջական խնդիրներ, ինչը նորից անտեսվում է իրավապահ մարմինների կողմից։

«Հստակ արձանագրում ենք՝ այս իշխանությունը հագենում է այն արյունից, որը թափում է իր հայրենակիցը, այն արյունից, որն իր իշխանությունը պահելու համար պատաստ է ամեն օր հեղել», – ընդգծեց նա։

Ակցիայի ավարտին, մասնակիցները քաղբանտարկյալներին վերաբերող պաստառները փակցրեցին ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի ճաղավանդակներին եւ երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք։

Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ը իր հտակ դիրքորոշումն արտահայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որպեսզի այս իշխնությունը չկարողանա ամեն անգամ հպարտանալ, արդարանալ, թե իրենց վրա միջազգային որեւէ ճնշում չկա:

«Նիկոլի կառավարման 4 տարիները Հայաստանում բերել է արդյուն, արցունք, հազարավոր մահեր»,-ասաց նա:

Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին։

Հիմա տեղի է ունենում շատ կարևոր գործընթաց, որը կանխորոշելու է մեր բոլորի ապագան, բայց դաշտ ներտվում է շատ քիչ ինֆորմացիա․ ասաց ՀՅԴ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ պաշտոնյաների շփումներին թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

«Այս հանդիպումներում պակասում է հայկական շահը, մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է ներկայացնեին մեր շահերը, հրապարակավ հրաժարվել են դրանից: Այս գործելաոճը հանգեցրեց աղետալի պատերազմի և նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մենք հիմա գտնվում ենք նույն վիճակի մեջ: Փակ դռների հետևում տեղի է ունենում գործընթաց»,-ասաց նա:

Այսօրվա իշխանություններն իրենց գալու օրվանիցից բռնատիրության հիմքեր են դրել և հետևանքները մենք տեսնում ենք նաև քաղբանտարկյալների ձևով․ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Էդ սևերի-սպիտակների բաժանելը, մարդկանց տարանջատելը, հանրությանը պառակտելն այն հիմքերն էին, որոնք բերելու էին նաև այսօրվան: իսկ այսօր կատարվում է այն, որ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, քաղաքական հայացքների համար ենթարկվում են ամենատարբեր բռնաճնշումների՝ ֆեյքերի ֆեյսբուքյան հարձակումներ, աշխատանքից ազատումներ, նաև ապօրինի բանտարկություններ: Արդեն այս բռնաճնշումների հետևանքը դառնում է ոչ թե ազատազրկումը, աշխատանք կորցնելը, մարդկանց բարոյական ճնշումները, այլ ուղղակի կյանքից զրկելը»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանը ընդդիմության անելիքների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան նշեց․ «Ընդդիմությունն իր առաքելությունն ունի, իր ստացած մանդատն ունի և ըստ այդ մանդատի էլ շարժվում է»։ Խորհրդարան վերադառնալու հարցին ի պատասխան նա նշեց․

«Խորհրդարան վերադառնալը ֆիզիկական գործողություն է, որը օրակարգ չի կարող լինել, այլ հարց, որ ՀՀ-ի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների շուրջ գործունեություն ծավալել, դա մեր պարտականությունն է և այդ պարտականությունների շրջանակում էլ գործունեություն ծավալում ենք ։ Անցնող երկու շաբաթվա ընթացքում Սեյրան Օհանյանի հետ, ես, որպես Պաշտպանության հանձնաժողովի անդամ, այցելել ենք և՛ Սյունիք, Ներքին Հանդ, ուր թշնամին առաջխաղացում էր ունեցել, իսկ իշխանությունը փորձում էր արդարանալ, որ առաջխաղացման մասին չէ խոսքը, այցելել ենք Տավուշի մարզ, որոշ անվտանգային մտահոգիչ տարրեր կան, որ չեմ բացահայտի, այլ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ, պատգաամավորական հարցապնդումներ եմ անելու»,-ասաց Գեղամ Մանուկյանը։