կարևոր
1636 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-19 14:00

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց «Սիլվայի գործով» հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրեց այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։ Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը։