կարևոր
2605 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-19 13:34

«Դիմադրության» շարժման հանրահավաքը կկայանա հուլիսի 29-ին․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրության» շարժման հանրահավաքը կկայանա հուլիսի 29-ին․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է

«Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:

Մենք քննարկել ենք այդ առաջարկը եւ որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։

Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վե'րջ»։