կարևոր
1243 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-19 09:39

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել են

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել են

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները դադարել են: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից: Պատճառը Տիգրան Սահակյանի 65 տարին լրանալն է. ՀՀ սահմանադրությամբ և  օրենքներով դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը:

 «Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի 65 տարին 2022 թվականի հուլիսի 18-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2022 թվականի հուլիսի 18-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Վազգենի Սահակյանի լիազորությունները համարել դադարած»,- գրված է խորհրդի որոշման մեջ: