կարևոր
1717 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-19 09:31

Դիմում եմ ընկերներիս, հարազատներիս՝ այս պաստառով լինել Կառավարության շենքի դիմաց. Գեղամ Մանուկյան

Դիմում եմ ընկերներիս, հարազատներիս՝ այս պաստառով լինել Կառավարության շենքի դիմաց. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է

Վաղը 10։30 Կառավարության շենքի դիմաց բողոքի հավաք է։ Ես գնալու եմ այս պաստառով։ Գնալու եմ, քանի որ սա է իրականությունը։ Քանի որ ամեն րոպե սա պետք է բարձրաձայնել։ Քանի որ ողջ կառավարման ընթացքում նա մարդկային կյանքեր է խլել։ Գիտակցաբար՝ բանտերում պահելով, քինախնդրությամբ, անկարողությամբ ու սեփական քարոզչության մասին միայն մտածելով (համավարակը՝ օրինակ), ու ահավորը՝ գիտակցված անկազմակերպվածությամբ ու արկածախնդրությամբ, որի հանրագումարը դավաճանությունն է՝ զոհելով հազարավոր կյանքեր։ Շարանը վերջ չունի։ Սոնայի դեպքը՝ դրա վկայությունն է։ Արմեն Գրիգորյանի եղերական մահը՝ վերահաստատումը, որ Նիկոլը մահաբեր է, մարդասպան է։ Կառավարության շենքի դիմաց լինելու եմ այս պաստառով, շենքն էլ հսկելու են ոստիկանները, որոնց տասնյակ ընկերներ զոհ գնացին Շուշիում Նիկոլի կազմակերպված անկազմակերպվածության հետեւանքով, թշնամական արկակոծության արդյունքում։ Իսկ մահաբերն այնքան էր իր մասին մտածում, որ անգամ նրանց հավուր պատշաճի թույլ չտվեց արարողակարգերով հուղարկավորել։

Դիմում եմ ընկերներիս, հարազատներիս. այսպիսի պաստառներով, իրականությունը ներկայացնող գրառումներով լինել Կառավարության շենքի դիմաց, հուլիսի 19-ին, 10։30-ին

Իսկ մինչ այդ ժամը 10:00-ին, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների: Ակցիայի ավարտից հետո երթով կշարժվենք դեպի Կառավարության շենք

Իրերն իրենց անունով կոչենք, մարդասպանին էլ՝ ճիշտ ձեւակերպմամբ: