12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Պատմության ուսուցիչը, որն, ըստ նախաքննական մարմնի, համաձայն չի եղել վարչապետ Փաշինյանի քաղաքականությանն ու անցյալ տարի 7-րդ դասարանցիների ներկայությամբ, իբր, նրա ընտանիքի անդամների հանդեպ բռնության կոչեր է արել, դատարանի առջեւ է: Հակոբ Գրիգորյանի դատաքննությունը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է: Նիստի ավարտին վերջապես հարցաքննվեց ձայնագրության ներբեռնողներից Մոնթե Մախսուդյանը: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը մեջբերեց նրա համացանցային հայտարարությունը:
Վկա Մոնթե Մախսուդյանը արձագանքեց՝ այս հայտարարությունն արել է, որովհետեւ Հայաստանի կեսից ավելին իրեն ճանաչում է:
Պատմական գիտությունների թեկնածու, բազմավաստակ ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը վկային հարցրեց՝ ով է Ալինա Մախսուդյանը, որն իրեն համացանցում սպառնացել է: Վկան ասաց, որ իր մայրն է:
Մախսուդյանը պահանջեց չվիրավորել իր մորը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կանխեց թեմայի շարունակումը. ասաց՝ վկան մորը վերաբերվող հարցերին չի պատասխանելու:
Ուսուցչի շահերի պաշտպանը պնդեց, որ վկայի պարտականությունն է դատարան ներկայանալը եւ նա դրանով որեւէ մեկին լավություն չի անում: Դատավորը հայտարարեց. դատաքննության փուլն ավարտվեց, սկսվում է դատական վիճաբանությունների փուլը:
Դատական հաջորդ նիստը սեպտեմբեի 12-ին է՝ ժամը 11-ին:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում