կարևոր
2245 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 20:55

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրենիք մուտքի արգելքի մասին լուրը բողոքի ալիք է բարձրացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մուրադ Փափազյանը դեռ մայիսի 28-ին բարձրաձայնել էր, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել, ապա, վերջին պահին հրաժարվել էր հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս փաստը աղմուկ հանեց հասարակական-քաղաքական դաշտում: Շատ չանցած արգելվեց նաեւ Մուրադ Փափազյանի մուտքը հայրենիք: 
Հայաստանի իշխանությունը փորձում է պառակտել նաեւ Սփյուռքը. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի համոզումն է: Որպես վկայություն հիշեցնում է Զարեհ Սինանյանի՝ Եվրոպայում հայկական նոր կազմակերպություն ստեղծելու քայլը, Ֆրանսիայում գործող ավանդական Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին զուգահեռ, որի համանախագահն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: 
«Մուրադ Փափազյանի անցանկալի անձ ճանաչումը ոչ միայն անարգանք է երկար տարիներ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի նվիրագործմանը լծված ընկեր Մուրադի եւ իր կուսակցության հանդեպ, այլեւ բոլոր Սփիւռքահայերի դէմ ուղղուած թշնամական արարք»՝ հայտարարեց Դաշնակցության Միացեալ Թագավորության կառույցը: Նմանատիպ դատապարտող հայտարարություններ տարածեցին նաեւ Մերձավոր Արեւելքի կառույցները, Հայ դատի գրասենյակները: 
Սիրիայի հայ դատի հանձնախումբը հիշեցրեց, որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը վստահ է՝ դաշնակցական գործչի մուտքի արգելքը կապ ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արեւմտյան ծրագրի ընթացքի հետ: Նա հիշեցրեց՝ ՀՅԴ-ն դեմ է եղել նախապայմանների գնով հարցի կարգավորմանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան:  
Փափազյանի մուտքն արգելելու հարցում թուրքական հետք տեսավ նաեւ Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանը: 
Թուրքական հետախուզական ծառայությունների կողմից վաղուց հետապնդվելու օրինակ բերեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա սոցիալական ցանցում մեջբերեց թուրքական գաղտնի ծառայության մասին գրքի դրվագը, որում հայտնի լրագրողը հրապարակել էր խիստ գաղտնի տեղեկանք՝ հայկական թիրախների՝ ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումների մասին: Նրանց թվում էր Հանրի Փափազյանը՝ Մուրադ Փափազյանի հայրը: ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը ցանկացել էին պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով՝ 1985 թվականին, ինչը կասեցվել էր Ֆրանսիայի իրավապահների զգոնության շնորհիվ: Մուրադ Փափազյանի մուտքի արգելքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսահայ Կազմակերպությունների Խորհուրդը: 
¬Դաշ¬նակ¬ցա¬կան գոր¬ծիչ¬նե¬րի դեմ հա¬լա¬ծանք¬նե¬րի շարքը սաս¬տիկ զայ¬րույթ է պատ¬ճա¬ռել ՀՅԴ Հունաստանի կառույցին: Արցախի, Կանադայի, Լիբանանի կոմիտեները եւս վրդովված են. հայտարարություններով բարձրաձայնել են հազարավոր հայ¬րե¬նա¬կից¬նե¬րի մտահոգությունը. ար¬դա¬րու¬թյան դեմ ինչ¬պի¬սի՞ այլ ծայ¬րա¬հեղ ու քի¬նախն¬դիր քայ¬լե¬րի կարող է դի¬մել Հայաստանի գործող իշ¬խա¬նու-թյու¬նը: Փափազյանի մուտքի արգելքը որակում են ժողովրդին թու¬նա¬վո¬րե¬լու եւ Սփյուռ¬քն ու հայ¬րե¬նի¬քը պառակտելու գործողություն: Նրան՝ Հայաստանում անցանկալի անձ համարելը հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանատիպ կեցվածքը 1990-ականներին, երբ Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: 

Մանրամասները ներկայացնում է Լիլիթ Մանուկյանը