Տասնյակ վարորդներ այս վիճակում են. փետրվարին ուժի մեջ մտած օրենքով՝ օգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե լիցենզավորված կազմակերպությունը չէ տեղադրել կամ վկայագրել դրանք:
Պատահական վայրերում տեղադրված ու սահմանված ժամկետում փորձաքննություն չանցած բալոններով մեքենաներին սպասարկող լցակայանները կտուգանվեն 300 հազար դրամով: Վարորդի համար տուգանք նախատեսված չէ:
Փետրվարից մինչեւ օգոստոս վարորդները ժամանակ ունեին վկայագրել գազաբալոնները, բայց թողել են վերջին րոպեին՝ ասում է Տարածքային կառավարման նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:
Վարորդները դժգոհում են՝ գործընթացի համար տրված ժամանակը ողջամիտ չէ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հայտարարությունը սա է. ամսաթվերը չեն փոխվելու, օգոստոսի 1-ն է վերջնաժամկետը: Այո, 23 կայանը քիչ է, բայց բավական շատ է արդեն՝ ասել է նա:
Գազաբալոնի փորձաքննության վճարը տատանվում է 8-ից մինչեւ 13 հազար դրամի սահմաններում: Տաքսու վարորդները հատկապես անհանգստանում են, եթե կառավարությունը ժամկետը չերկարացնի՝ օրվա հացի խնդիր կունենան:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում