կարևոր
1813 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 17:09

ԱՄՆ-ը չի պատրաստվում լքել Մերձավոր Արևելքը. Բայդեն

ԱՄՆ-ը չի պատրաստվում լքել Մերձավոր Արևելքը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ակտիվ մնալ Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում «հեռանալ»՝ թողնելով «վակուում», որը կլրացնեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը։

«Թույլ տվեք հստակ ասել, որ Միացյալ Նահանգները մտադիր է մնալ ակտիվ Մերձավոր Արևելքում», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Բայդենը Սաուդյան Ջիդայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Սպիտակ տան կայքում։

Բայդենը նշել է, որ պարզ է դառնում, թե «որքան սերտորեն փոխկապակցված են Ամերիկայի շահերը Մերձավոր Արևելքում հաջողության հետ»:

«Մենք չենք հեռանա և չենք առաջացնի վակուում, որը լրացնելու են Չինաստանը, Ռուսաստանը կամ Իրանը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Բայդենն իր առաջին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում էր՝ իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում։