կարևոր
1849 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 16:30

Օր առաջ Նարեկ Մանթաշյանին բուժում է անհրաժեշտ, ՔԿՀ-ում անհրաժեշտ դեղեր չկան. Ալեքսանդր Կոչուբաև

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, տեղափոխվել է հիվանդանոց ստացել է առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հոսպիտալացվել և վերադարձել է հետ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին  Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Ինսուլային կախվածությունը արդեն հասել է 100 մլ, սա սարսափելի բարձր է, կառավարության որոշումներով 60 միլիգրամը արդեն իսկ համարվում է կալանավորման հետ անհամատեղելիություն:

Արդեն մեկ ամիս է, միջնորդել ենք խափանման միջոցի հարցը քննարկել, բայց դատավոր Ֆարխոյանը որևէ բան չի անում: Շաքարային դիաբետից արդեն կան բազմաթիվ խնդիրներ՝ սրտի, երիկամների, լյարդի, օր առաջ Նարեկ Մանթաշյանին նորմալ բուժում է պետք»,-ասաց նա: