կարևոր
2938 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-16 16:42

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Ուշադրություն

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։


Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +25, ցերեկը՝ +42, երեկոյան՝ +38 աստիճան տաքություն: