05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հղիությունների հաղթարշավ: Երեկ լույս աշխարհ է եկել Մխիթար Գալեյան կրտսերը`44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Պտղաբերության Կենտրոնի լրատվության բաժինը։
«Յուրաքանչյուր երեխայի ծնունդը շատ կարևոր է և ոգևորող մեր կենտրոնի բժիշկների համար,սակայն երբ ծննդաբերում են զոհված զինծառայողների ծնողները`հուզմունքն ու երջանկությունը եռակի է դառնում :
Շնորհավորում ենք Գալեյանների ընտանիքին և մաղթում միայն փայլուն ապագա փոքրիկին: ՀՀ.Առողջապահության նախարարության և Պտղաբերության Կենտրոնի միջև կնքած Անվճար և Արտոնյալ պայմաններով ՎՕՏ-ի կիրառմամբ արտամարմնային բեղմնավորում իրականացնելու ծրագրի շրջանակներում: Բժիշկներ`Էդուարդ Համբարձումյան, Լուիզա Մելիքսեթյան»,-ասված է գրառման մեջ։