05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Պորտուգալիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին կցված ինքնաթիռը կործանվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն մահացել է:
Պորտուգալիայում շարունակվում են մեծաթիվ անտառային հրդեհները: Իշխանությունները հայտնել են, որ դրանցից 70 տոկոսի պարագայում պատճառը կրակի հետ անզգույշ վարվեցողությունն է:
Մեկ շաբաթվա ընթացքում անտառային հրդեհների հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ:
Պորտուգալիայի հյուսիսում օրերս գրանցվել էր ռեկորդային՝ 47 աստիճան ջերմություն: