կարևոր
1453 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-16 13:41

Շոյգուն հրահանգել է արագացնել գործողությունները՝ ուկրաինական ԶՈՒ կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը բացառելու համար

Շոյգուն հրահանգել է արագացնել գործողությունները՝ ուկրաինական ԶՈՒ կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը բացառելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ զինված ուժերին հանձնարարել է բոլոր ուղղություններով ավելի ակտիվ գործողություններ ծավալել, որպեսզի բացառվեն Կիևի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։ Այդ մասին հաղորդում է РИА новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հարավային և կենտրոնական ուղղությունների հրամանատարները Շոյգուին զեկուցել են նաև իրավիճակի, ՌԴ ԶՈՒ կատարած առաջադրանքների և ուկրաինական կողմի գործողությունների մասին։