կարևոր
928 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-16 12:38

Ավետիք Չալաբյանի գործը ևս մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին

Ավետիք Չալաբյանի գործը ևս մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝  Չալաբյանը մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։