կարևոր
1120 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 12:15

Չի կարող երբեք ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը. Լուիս Այալա

Չի կարող երբեք ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը. Լուիս Այալա

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան իր զորակցությունն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելման կապակցությամբ։

«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր գործընկեր Մուրադ Փափազյանին և բոլոր նրանց, ովքեր միավորվում են հանուն Հայաստանի ժողովրդի իրավունքի, ազատության և ժողովրդավարության։

Զարմանալի է, ինչպես նրանք կարող էին նման բան անել։ Չի կարող երբեք ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը», – նշել է նա։