կարևոր
874 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-16 09:32

Կապանում սկսվել է «ռազբիրատների» փուլը․ «Հրապարակ»

Կապանում սկսվել է «ռազբիրատների» փուլը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում «Քաղպայմանագրի» խորհրդի ընտրությունից հետո անցած շաբաթ կրքերը բորբոքվել են։ Մենք քանիցս գրել ենք, որ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար կենաց-մահու պայքար էր տանում ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ քավոր-սանիկության շնորհիվ մեծ հույսեր ուներ, որ Կապանի համայնքապետ է դառնալու, իսկ դա չստացվելուց հետո` ՔՊ խորհրդի նախագահ: Ասում են, որ նախընտրական փուլում Կապանում խոստումներ է շռայլել կուսակից ընկերներին, որ իրեն ընտրելու դեպքում անգործ չեն մնա, ինքը կմիջնորդի, համայնքային հիմնարկներում աշխատանքի կտեղավորի բոլորին։

Բանն այն է, որ խորհրդի անդամությունն էլ ռեյտինգային քվեարկությամբ է կատարվում, եւ ընտրիչներն ընտրում են խորհուրդ:

Ինչպես տեղեկացրել էինք, Դանիելյանի սպասումները հօդս են ցնդել, եւ նա չի ընտրվել խորհրդի նախագահի պաշտոնում։ Ընտրությունից հետո, մեր տեղեկություններով, սկսվել է ամենաբարդ փուլը` մեղավորներ գտնելու, հաշիվներ մաքրելու, անկատար մնացած խոստումների համար պատասխան տալու։ Պարզ է, որ Դանիելյանին որոշ ՔՊ-ականներ «քցել» են` խոստացել են ընտրել, բայց խոստումը չեն պահել: Արդյունքում վեճ է ծագել, որի հետեւանքով մոտ 10 ՔՊ-ական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել։ Փաստորեն, Արայիկ Հարությունյանի հովանավորյալը, ով հավակնում էր Կապանում «ասող» դառնալ եւ կուսակցությունը համախմբել, տեղի ՔՊ կառույցի պառակտման պատճառ է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում