կարևոր
928 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-15 21:06

Մեդիափորձագետները խոսքի ազատության սահմանափակման վտանգ են տեսնում դատախազության առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսպես է մեկնաբանում մեդիափորձագետը սոցցանցերում պետական վերահսկողություն սահմանելու Գլխավոր դատախազության առաջարկությունը, ըստ որի այնտեղ տարածվող տեղեկատվությունն իրավական կարգավորման կենթարկվի. այսինքն, եթե առաջարկն ընդունվի, հրապարակումներ անելիս զգուշավորությունը պարտադիր է: Գլխավոր դատախազը դիմել է կառավարություն: 
Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ այս նախագիծն ընդունվելու դեպքում կարժանանա՝ «Ծանր վիրավորանքը քրեականացնող» նախագծի ճակատագրին: Քանի որ այն կօգտագործվի կոնկրետ օգտատերերի դեմ: 
Դատախազությունից վստահեցնում են՝ դիտարկել են նաեւ միջազգային փորձը: Գերմանիայում, օրինակ, օրենքով ամրագրված է նման դեպքերում դիմել սոցցանցերի ղեկավարությանը՝ կոնտենտը արգելափակելու համար: Հակառակ դեպքում, կտուգանվի հարթակ տրամադրողը՝ 5 միլիոնից 50 միլիոն եվրոյով: 
Խնդիրն իրականում կա, հանցագործությունների թվի աճն էլ ակնհայտ է համարում մեդիափորձագետը: Թեեւ դատախազությունը դեռ պայքարի կոնկրետ մոդել չի ներկայացրել հանրությանը, փորձագիտական հանրությունն առաջարկում է՝ նման հարթակ ստեղծելու փոխարեն վերազինել կամ վերապատրաստել իրավապահ համակարգի կիբեռհանցագործության դեմ պայքարի բաժինները: Որպեսզի հանցագործներին փնտրելու ճանապարհին չխախտվի մարդկանց ազատ խոսքի իրավունքը։ 

Մանրամասները ներկլայացնում է Ալիսա Մելքոնյանը