05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արմեն Գրիգորյանին սպանեց օրվա իշխանությունը՝ ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, վստահ է իրավաբան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը: Նա պնդում է, որ պրոդյուսերի առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ՝ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ՝ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետեւ կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն:
Արմեն Գրիգորյանին, պատգամավորի խոսքով, այսքան օր չէին կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում, որովհետեւ քննիչը գտել էր, որ պետք է արգելի: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շոկ եւ անճարություն է որակել կատարվածը:
Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին անգամ Արմեն Գրիգորյանին հանդիպել է քրեակատարողական հիմնարկում:
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը եւս արտահայտել է իր զայրույթը։
Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը եւս դատապարտել են տեղի ունեցածը։
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքով է անդրադարձել կալանավորված ընդդիմադիր գործչի մահին։
Արմեն Գրիգորյանը 90-ական թվականներից ժպիտ էր պարգեւում. նա ուրախների եւ հնարամիտների ակումբի հիմնադիրներից էր:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում