կարևոր
2326 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-15 20:13

Երեւանի պետական համալսարանին կից Ֆիզմաթի դպրոցում խայտառակ վիճակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լավ մաթեմատիկոսներ, խելացի սերունդ էս երկրին պետք չի, Երեւանի պետական համալսարանին կից Ֆիզմաթի դպրոցում խայտառակ վիճակ է. կառավարության առջեւ հայտարարում է «Ազգային համաձայնության» կուսակցության նախագահ, մաթեմատիկոս Արամ Հարությունյանն ու խնդիրը ներկայացնում նախարար Դումանյանին։
Հարությունյանը շեշտում է՝ Նավասարդյանների սխալ ընտրած չափորոշիչների, անարդարության հետեւանքով Ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննությունների մրցույթից դուրս են մնում գերազանց սովորող աշակերտներ: Խնդիրն իր դուռն էլ է թակել: 
Ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին առաջարկում է միավորվել ու գնալ ԿԳՄՍ նախարարություն: Հայկազ Նավասարդյանն էլ վճռական է. Արամ Հարությունյանին դատարան է տանելու՝ զրպարտության համար: 

Մանրամասները ներկայացնում է Լիանա Սարգսյանը