կարևոր
1342 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-15 18:19

Հայրենիքի համար կյանքը վտանգողները կալանքի տակ են պահվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ու կալանավորված երիտասարդներից Արսեն Մարտոյանը, որն Արցախյան երկու պատերազմների մասնակից է, արդեն մոտ երեք ամիս Արթիկ քրեակատարողականում է: 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվել է ու հրաշքով փրկվել, փափուշտը 2 միլիմետր հեռավորությամբ անցել է սրտի տակով: 
Պատերազմից հետո, երբ Արցախի 75 տոկոսը հանձնված էր, իսկ Հայաստանը վտանգված, մարդիկ դուրս էին գալիս՝ պահանջելու գործող իշխանությունների հեռացումը. Արսենը կրկին պայքարի առաջնագծում էր, բայց արդեն նրան քաշքշելով ու հարվածելով բերման էին ենթարկում Հայաստանի իշխանությունների պահանջով: 
Արսենի հետ Արթիկ քրեակատարողականում են նաեւ Տարոն Մանուկյանն ու Գոռ Սարգսյանը: Տղաները 44-օրյա պատերազմի հենց սկզբից առաջնագծում են եղել, ունեն մարտական գործողությունների մասնակցության մեդալ: «Ամեն անգամ, երբ տղաներին տեսակցության եմ գնում, նրանց բացառիկ տեսակն ու հետաքրքրություններն ինձ ավելի ու ավելի են զարմացնում»,- փաստաբանն է պատմում: 
Տղաներն են․պատերազմի վերջին օրերին բոլորը խոսքները մեկ արած նույն բանն են հայտարարում,- պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: 
Գոռ Մաթեւոսյանն էլ պատերազմին մասնակցելուց հետո դուրս էր եկել աշխատանքից ու ՀՅԴ Երիտասարդականի կողմից գործուղվել Սյունիք՝ երիտասարդական ծրագրեր իրականացնելու: 1 տարվա ընթացքում Գոռի եւ ընկերների շնորհիվ Սյունիքը երիտասարդական կենտրոն էր դարձել՝ ճամբարներ, ուսուցողական ծրագրեր: Գոռը ապրում ու գործում էր Կապանում: Հիմա, երբ անազատության մեջ է Սյունիքում ծրագրերը կանգ են առել: 
Գերասիմ Վարդանյան, Գեւորգ Մուրադյան, Ավետիք Չալաբյան, Արամայիս Մխիթարյան, Նարեկ Մանթաշյան, Վանաձոր եւ Բերդ քաղաքների գործող համայնքապետեր. անունները շատ են, ավելի քան 4 տասնյակ, փաստաբանների գնահատմամբ, նրանց քաղաքական բռնաճնշումների են ենթարկում օրվա իշխանությունների հրահանգով: Նրանք կալանավորված են օրենքի պահանջներին չհամապատասխանող հիմքերով:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում