կարևոր
2443 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-15 17:46

ԲԴԽ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին բողոքը

ԲԴԽ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին բողոքը

2022 թվականի հուլիսի 14-ին Բարձրագույն դատական խորհուրդը, գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 16.06.2022 թվականին կայացված և 23.06.2022 թվականին հրապարակված (թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11) որոշումը վերացնելու մասին բողոքը, որոշեց մերժել այն, տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: