կարևոր
1696 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-15 16:57

Այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Մեր իշխանություններն վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Այս մասին գրել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը.

«ՉԿԱ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլիի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը:

25.04.2022 թվագրությամբ հոդվածում մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը ու հավելել, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեզանում արգելված է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը երկիր, առաջարկել էինք արգելել Չավուշօղլիի մուտքը Հայաստան`միաժամանակ գիտակցելով, որ երկրում վարվող քաղաքականության պայմաններում իշխանությունները չեն գնալու այդ քայլին:

Փոխարենը մեր իշխանություններն վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Մուրադ Փափազյանն այն անձն է, ով տասնամյակներ շարունակ միջազգային ատյաններում գործունեություն է ծավալել հօգուտ Հայաստանի ու Արցախի, նրա ուշադրության կենտրոնում են 44-օրյա պատերազմի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները:

Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը: Որքան էլ չուզենաս, ակամայից հանգում ես այն հետևությանը, որ այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար:

Պետք է վճռականապես բացառել նման երևույթերը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին:

Սա մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք հավասար իրավունքներ»: