կարևոր
778 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-15 16:22

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ: