կարևոր
643 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-15 15:46

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի   Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնեցին ավիաընկերությունից:

«Ռոսիան» ընդլանում Է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում Է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել Է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում Է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի Է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ Է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ - Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին: