կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-15 13:50

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախում էր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն Արցախում էր

Հուլիսի 12-14-ը Արցախում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Արցախ այցի առաքելությունը հիմնականում երկու ուղղություն ուներ՝ հանդիպումներ Արցախի պետական տարբեր օղակների հետ և ներքին կազմակերպական հարցեր, որը ներառում էր ԿԿ-ի հետ որոշ աշխատանքների ծրագրում, հանդիպումներ ՀՅԴ շարքերի հետ:

Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, Արտաքին գործերի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել է Արցախի հարցով ՀՀ կողմից վարվող բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակի հետ:

aparaj.am