կարևոր
2065 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-15 12:49

ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին. Մենուա Սողոմոնյան

ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին. Մենուա Սողոմոնյան

Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։

Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, որոնք առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են»,- գրել է նա։