կարևոր
649 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-15 11:46

Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, որը Հայաստանը դարձնում է խոցելի․ Վարդան Ոսկանյան

Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, որը Հայաստանը դարձնում է խոցելի․ Վարդան Ոսկանյան

Օրերս Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն, անդրադառնալով նվաստիս հարցազրույցներից մեկին, անհանգստություն էին հայտնել, որ Հայաստան-Իրան ցամաքային ուղիղ կապի անխափան ու որակյալ ապահովումը և դրա միջոցով միջազգային հաղորդակցության ուղիների գործարկումը կսահմանափակի Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի թշնամական բռնազավթումից հետո Տաթև-Աղվանի ուղղությամբ Հայաստան-Իրան կենսական նշանակության կապն ապահովող այժմ ցավալիորեն միակ ճանապարհի աղետալի վիճակը խոսում է այն մասին, որ գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, ինչը Հայաստանը դարձնում է էլ ավելի խոցելի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, այլ նաև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով»: