կարևոր
907 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-07-15 09:12

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Գեղամ Մանուկյան

Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«ՓԱՓԱԶՅԱՆՆԵՐԸ թուրքերի թիրախում են եղել միշտ… ներիր նրանց Հայաստան

Այսօր լրահոսում հայտնված ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրը՝ Հանրի Փափազյանն արդեն 80-նն անց է։ Ղեկավարում է Փարզի հայկական ռադիոկայանը, եղել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ է Ֆրանսիայում։ Ու նաեւ տասնամյակներ շարունակ Թուրքիայի անվտանգության, պետական կառույցների թիրախում հայտնված անձ։ Քանի որ նա ողջ կյանքը պայքարել է Հայ Դատի, հայության իրավունքների համար։ Դեռ տարիներ առաջ, Թուրքիայում հայտնի լրագրող, խորհրդարանի պատգամավոր Թունջայ Օզքանը թուրքական գաղտնի ծառայության մասին մի աղմկահարույց գրքում հրապարակեց այդ երկրի երբեմնի վարչապետին ներկայացված խիստ գաղտնի տեղեկանք, որտեղ շարադրված էին հայկական թիրախների, ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումները։ Մուրադ Փափազյանի հորը՝ ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը պատրաստվել են պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով ( 1985 թվկանի մայիսի 1-ին), որը խանգրավել է ֆրանսիական իրավապահների զգոնության արդյունքում (նկարներից մեկում գրքի շապիկն է)։

Ահաբեկչության այս փորձից հետո արդեն 37 տարի անց, Հանրի Փափազայանի որդին՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն արդեն թուրքական թիրախում ու հայկական իշխանությունների ձեռքով «սպանվեց»… Կների ինձ ընկերս, բայց իր պաշտած, ողջ կյանքը նրան նվիրած, նրանով ապրած, նրա անկախությունը երազած, դրանով ուրախացած, ազատագրման ամեն պահը կյանքի մաս զգացած, հետո արդեն կորստյան ցավը սգացած հայորդին սեփական Հայրենիք մուտք գործելու արգելքի մասին տեղեկանալով մեռնում է, նահատակվում է։ Այսօր Հայրենիքը սպանեց նման հայ մարդու։ Գնդակահարողը Հայաստանի իշխանության թիկնոցն առեւանգած Նիկոլն է, բայց քանի դեռ Հայրենիքը չի ըմբոտացել լիարժեք թուրքական պահանջի առջեւ, թուրքերի պահանջով Մուրադ Փափազյանին, մյուսներին Հայրենիք մուտք գործելու արգելքի առջեւ, ամեն ինչ արվում է Հայրենիքի, Հայաստանի անունից։

Իսկ ինչու՞ երեկ Մուրադ Փափազյանին չթույլատրեցին մուտք գործել Հայրենիք։ Պատճառները հստակ են՝

1. Նա Թուրքիայի թշնամի է ու ողջ կյանքը պայքարել է թուրքական ուրացման, ցեղասպան քաղաքականության դեմ

2. Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ

3. Նա վերջին օրերին ակտիվ քննադատում էր հայկական շրջանակներում, իշխանության մեջ, նիկոլական ընտանիքում թուրքական շահերը սպասարկող Սամսոն Օզարարատի դերակատարությունն ու ներկայությունը

4. Նա Ֆրանսիայի իշխանությունների ամենաբարձր օղակներում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման իրավունքի, այդ իրավունքն իրացնելու մասին, որը նեղացնում էր Նիկոլին ու Ալիեւին

Ֆրանսիայում ծնված ու մեծացած, հայության, Հայաստանի, Արցախի Հանրապետությունների եւ Հայ Դատի համար ապրած Մուրադ Փափազյանին երեկ Փաշինյան-Ալիեւ-Էրդողան եռյակի կողմից արգելվեց մուտք գործել սեփական Հայրենիք։

Այս շարքը թուրքերի որոշումով շարունակվելու է, Հայաստանից էլ արտաքսելու են, արտահանձնելու են, քանի դեռ Նիկոլն է իշխում, քանի հազար ու մի պատճառով համատարած ըմբոստություն չի լինում, քանի երբեմնի ազգային ջոջեր հավասար նժարներ են մեջտեղ բերելու, դառնալով թուրքական գործակալ, քանի դեռ Հայաստան չկա առանց նիկոլ։

Հ.Գ. իշխանական քարոզչամեքենան թեզ է տարածում, թե Մուրադ Փափազյանը կազմակերպել է Փարիզում գտնվող Նիկոլի ավտոշարասյան դեմ բողոքի ցույցը։ Այս անկենսագրությունները չեն էլ իմանում, որ ժամանակին Մուրադը Փարիզում, Կոմիտասի արձանի դիմաց ՀՀ այդ օրվա իշխանությունների դեմ բողոքի ցույցի էր, ոստիկանների հետ բախման էր ենթարկվել։ Բայց Երեւանում որեւէ մեկի մտքով չանցավ նրա մուտքն արգելել»։