կարևոր
1684 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-14 20:44

Մարդկանց աչքի առաջ օր օրի քանդում են իրենց տները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օր օրի քանդում են Ֆիրդուսի փողոցի բնակիչների տները՝ իրենց աչքի առաջ: Դրանք օտարվել են նոր թաղամասի կառուցման համար: Ֆիրդուսցիները բողոքի ձայն են բարձրացրել կառավարության շենքի դիմաց: Պահանջն անփոփոխ է. համարժեք փոխհատուցում տրամադրել եւ լուծել իրենց բնակարանային խնդիրը: 
Կառուցապատողն այժմ դատի է տվել բնակիչներին, որոնք չեն համաձայնում առաջարկված պայմաններին ու դուրս չեն գալիս տներից: Տարիներ առաջ՝ 2006 թվականին, Խորհրդարանը «Հանրային եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքն ընդունեց, որից հետո կառավարությունը որոշեց Երեւանի կենտրոնում գտնվող տարածքները, որոնց թվում՝ Ֆիրդուսի փողոցը, գերակա հանրային շահ ճանաչել: 
Բնակիչների խոսքով, կառուցապատողը իրենց բնակելի տան եւ բակի տարածքի դիմաց փոխանցել է մի քանի անգամ քիչ գումար: Այդ գումարով ծայրամասերում էլ չեն կարող համարժեք տուն գնել:  
Ակցիայի ընթացքում բնակիչներին զանգեցին քաղաքապետարանից եւ հրավիրեցին առաջին տեղակալի հետ հանդիպման: Բնակիչները վստահեցնում են՝ պայքարելու են մինչեւ վերջ: Երեւանի կենտրոնական այս թաղամասում «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու նախագիծն է իրագործվելու: Այն քննարկվում է դեռ 2005թ-ից: Նախատեսվում է կառուցել եւ վերակառուցել 21 շենք: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը