05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սա այն դեպքում, երբ նախկինում՝ 1-2 տարի առաջ, այս նույն մեքենան կարող էինք ձեռք բերել 7-8 հազար դոլարով: Տեղական շուկայում գնային փոփոխության վրա ազդող մի քանի գործոն կա: Առաջինը՝ ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի կիրառումն է: 2019-ը վերջին տարին էր, երբ Հայաստանում մեքենաները մաքսազերծում էին ոչ թե միասնական, այլ ավելի ցածր դրույքաչափով:
Ավտոարտադրողների ասոցիացիայի ղեկավարի կարծիքով, սակայն, սա միայն մեր խնդիրը չէ: Համաշխարհային շուկայի դեֆիցիտն էլ իր հերթին ամենաուղիղ ձեւով ազդում է Հայաստան ներկրվող մեքենաների թվաքանակի վրա: Հատկապես ԱՄՆ-ում, ասում է Պետրոսյանը, բարձրացել են առաջնային շուկայի գները:
Այս դեֆիցիտի ֆոնին աճել է երկրորդային շուկայի պահանջարկը: Մեր երկրում՝ վերջին երկու տարում, մեքենաները 30-50 տոկոսով թանկացել են, ընտրությունը՝ փոքրացել: Մյուս կողմից էլ, Արտյոմ Պետրոսյանի խոսքով, մարդիկ, որոնք մեքենաները բարձր գնով չեն ներմուծել, միեւնույն է, օգտվում են տենդենցից. պահանջարկ-առաջարկ տրամաբանությունն է գործում:
2021-ին 2020-ի համեմատ, ըստ պետական եկամուտների կոմիտեի, 4.600 մեքենա պակաս է ներկրվել: Փորձագետը վստահեցնում է՝ առնվազն 1-2 տարում իրավիճակը լավը չի դառնալու, հակառակը՝ տենդենցը դեպի թանկացումն է եւ արտադրանքի կրճատումը:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում