կարևոր
1798 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-14 19:41

«ԲԴԽ-ում շատերը Ջհանգիրյանի վկաներ են»․ Ռուբեն Վարդազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխանությունների սրտի դատավորներ կան ու դա իհարկե վատ է,- ասում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը: Սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո նա շարունակում է պայքարը. 
Ռուբեն Վարդազարյանը բողոք է ներկայացրել ԲԴԽ՝ պնդելով, որ այդ կառույցի նախագահի պաշտոնից հեռացնելիս խախտվել է իր՝ լսված լինելու իրավունքը: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, անդամներ Մեսրոպ Մակյանը եւ Անի Մխիթարյանը հատուկ կարծիք են ներկայացրել, որում համաձայնել են՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել, խախտվել է նրա լսված լինելու իրավունքը: 
ԲԴԽ նախկին նախագահը արձանագրում է՝ իրավական համակարգում կան մարդիկ, ովքեր մեկ խնդիր ունեն՝ ծնկի բերել դատական համակարգը եւ խոչընդոտել դատավորի անկախությանը։ Կառույցը չի իրականացնում իր գործառույթները։
ԲԴԽ նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը ակնկալում է, որ բողոքը կքննարկվի դռնբաց դատական նիստում եւ սպասում է, որ մինչեւ հուլիսի 27-ը կլինի որոշումը: Դատավորների կալանավորման դեպքեր արձանագրվեցին։ 
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է հետաքննական մարմնին տրամադրել ամբողջական ձայնագրությունը: Նշում է՝ Ջհանգիրյանից բացի այլ անձանց եւ իրադարձությունների մասին խոսակցությունները չի հրապարակի: 

Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում