կարևոր
868 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-14 15:13

Չինաստանի ավելի քան 900 միլիոն բնակիչներ ենթարկվում են անոմալ տապի ներգործությանը

Չինաստանի ավելի քան 900 միլիոն բնակիչներ ենթարկվում են անոմալ տապի ներգործությանը

Չինաստանի մոտավորապես 1,4 միլիարդ բնակիչներց 900 միլիոնից ավելի մարդ վերջին 30 օրը ենթարկվում Է անոմալ տապի ներգործությանը, ինչպսին չի եղել արդեն ավելի քան 60 տարի: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել Է «Չժունգո սինվենվան լրատվական պորտալը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետական կլիմայական կենտրոնը։

Պորտաի տվյալներով՝ երկրի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել Է պատմական ռեկորդը: Մասնավորապես, Հեբեյի հյուսիսային նահանգում այն բարձրացել Է Ցելսիուսի 44 աստիճանից: Ինչպես մեկնաբանել Է իրավիճակը կլիմայական կենտրոնը, XXI դարի սկզբից մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում ամառային շրջանի համար բնորոշ Է մթնոլորտային ջերմաստիճանի աճը: Գերատեսչությունն այս առանձնահատկությունը բացատրում Է կլիմայական փոփոխություններով եւ գլոբալ տաքացմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: