կարևոր
844 դիտում, 4 շաբաթ առաջ - 2022-07-14 14:59

Երկու անձի դանակահարություն Ջրվեժում. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

Երկու անձի դանակահարություն Ջրվեժում. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 02:03-ին և 04:35-ին, ըստ որոնց՝ Երևանի 35-ամյա բնակիչը՝ «թիկունքի գոտկային շրջանի որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» և Երևանի 40-ամյա բնակիչը՝ «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում: Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ որոշում է կայացվել նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են զննություններ, առգրավումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: