17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին՝ մեր անմիջական միջնորդությամբ։ Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից», - նշել է Զախարովան։