05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Շնորհավորելով գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Օմանի հետ երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման հարցում, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ և առկա մեծ ներուժի գործարկմամբ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները և դրանք բարձրացնել որակապես նոր մակարդակի։
Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ Ալբուսաիդին իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությունը և միջազգային խաղաղությանը, անվտանգությանն ու զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը: