05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սիրելի՛ բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ինձ արգելվել է մտնել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում հայտարարվել եմ անցանկալի անձ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Ոստիկանությունն ինձ ուղեկցեց դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երեւան, որտեղ իմ մուտքը կասեցվեց եւ անձնագիրս առգրավվեց: Գիտեի, որ Ադրբեջան եւ Թուրքիա մուտքս արգելված է, եւ հիմա իմացա նաեւ, որ արգելված է Փաշինյանի Հայաստան…
Հայաստանի, հայության ու Հայ Դատի համար 40 տարվա պայքարից հետո նման վերաբերմունքի «արժանանալը» ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը հավելյալ փաստ է, որ նա իրեն տրված պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է, երբ իր ոստիկանությունից պահանջում է Հայ Դատի գործչին վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Էրդողանի եւ Ալիեւի հետ բանավիճելիս: Ուշ կամ շուտ Հայաստանի ժողովուրդը պիտի համոզվի, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարից, որ ամեն ճիգ գործադրում է Հայաստանը թուլացնելու համար: Սփյուռքը նույնպես հասկանում է: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կա՛նգ առ»,- գրել է նա: