կարևոր
1255 դիտում, 8 ամիս առաջ - 2022-07-14 12:14

Շրի Լանկայում նախագահի ու վարչապետի նստավայրերը գրաված ցուցարարները համաձայնել են ազատել կառավարական շենքերը

Շրի Լանկայում նախագահի ու վարչապետի նստավայրերը գրաված ցուցարարները համաձայնել են ազատել կառավարական շենքերը

Շրի Լանկայում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները համաձայնել են ազատել նախագահի ու վարչապետի նստավայրերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Daily Mirror պարբերականին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ ցուցարարները «որոշել են իշխանություններին վերադարձնել կառավարական բոլոր շենքերը, այդ թվում՝ նախագահական առանձնատունը, նախագահի գրասենյակը և վարչապետի գրասենյակը»։

Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարները հուլիսի 9-ին գրավել էին նախագահի ու վարչապետի նստավայրերը՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում լքել կառավարական շենքերը, քանի դեռ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական չի տվել։