կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-14 11:53

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի քաղաքացիներին տրված ռուսական անձնագրերը

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ճանաչի Ուկրաինայի քաղաքացիներին տրված ռուսական անձնագրերը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ինքնիշխանության կոպիտ խախտում է որակել ուկրաինացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նոր օրենսդրությունը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն չի ճանաչում նման անձնագրերը։ 

«Ռուսական նոր օրենսդրությունը, որը պարզեցրել է բոլոր ուկրաինացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը, ուկրաինական ինքնիշխանության ևս մի կոպիտ խախտում է՝ կապված անօրինական պատերազմի հետ։ ԵՄ-ն երբեք չի ճանաչի այդ անձնագրերը», - գրել է Բորելն իր թվիթերյան միկրոբլոգում։

Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա այն նույն դիրքորոշմանը, որը որդեգրել էր նաև Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում տրված ռուսական անձնագրերի դեպքում։