կարևոր
754 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-14 09:23

Հայ ժողովրդի թիկունքում հերթական դավե՞րն են նյութում. «Հրապարակ»

Հայ ժողովրդի թիկունքում հերթական դավե՞րն են նյութում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռախոսազանգերն ու պաշտոնական հանդիպումները հերթագայում են միմյանց: Նիկոլ Փաշինյանը մե՛կ Պուտինի հետ է հեռախոսազրույց ունենում, մե՛կ` Էրդողանի: Ապա մեկնում է Գյումրի եւ ծանոթանում Մ-3` Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 8,5 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Լուր եւ լուսանկար է տարածվում, որ Թուրքիա-Հայաստան սահմանին մոտ գտնվող Իբիշ գյուղի մերձակայքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Իսկ օրն ամփոփում են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որոնք հյուրընկալվում են կառավարությունում: Այնպիսի տպավորություն է, որ հայ ժողովրդի թիկունքում հերթական դավերն են նյութում միջազգային խոշոր խաղացողներն ու ՀՀ վարչապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում