կարևոր
727 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-14 09:07

Եվրոպացի պաշտոնյաներն իրենց մտահոգություններն են արտահայտել իշխանության քայլերի կապակցությամբ. «Հրապարակ»

Եվրոպացի պաշտոնյաներն իրենց մտահոգություններն են արտահայտել իշխանության քայլերի կապակցությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ աշխատանքային այցով Եվրոպա մեկնած Իշխան Սաղաթելյանի հետ հանդիպած եվրոպացի պաշտոնյաները, մեղմ ասած, չեն թաքցրել իրենց տարակուսանքը  հայաստանյան խորհրդարանական ընդդիմության նկատմամբ իշխանության ձեռնարկած սանկցիաների առիթով եւ իրենց զարմանքն ու մտահոգությունն են արտահայտել այդ քայլերի կապակցությամբ:

Ի տարբերություն Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող նրանց դեսպանների եւ պաշտոնյաների, որոնք ստանձնել են Նիկոլ Փաշինյանի պաշտպանի դերը, նրանք ասել են, որ նման բանն արտառոց է եւ հարիր չէ ժողովրդավարական երկրին: Մի քանի օր է՝  փորձում ենք Սաղաթելյանից մանրամասներ լսել սրա վերաբերյալ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին:

Հիշեցնենք, որ դիմադրության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անցած շաբաթ աշխատանքային այցով մեկնել էր Եվրոպական խորհրդարանի Ստրասբուրգի նստավայր, այնուհետեւ՝ Բրյուսել: Հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի ղեկավարության, Հայաստանին առնչվող մարմինների պատասխանատուների, Հայաստանի գծով զեկուցողների եւ քաղաքական հիմնական խմբերի ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում