«Քաղաքացիական պայմանագիրը» հայտնել է, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ովքեր կգլխավորեն կուսակցության համամասնական ցուցակները: Ընդդիմադիր ուժերը դեռ անուններ չեն հրապարակել:
Նախորդ ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուներից շատերը կալանավորվեցին: Վարչապետը նրանց փոխարեն ՔՊ-ական պաշտոնակատարներ նշանակեց: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ սա վկայություն է, որ Հայաստանում ժողովրդավարությունը սպանվում է:
Վանաձոր համայնքը ունի ավագանի, բայց չունի համայնքի ընտրված ղեկավար: Այստեղ նոր ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի: Արթուր Օհանյանը հայտնում է՝ դատավարություն է ընթանում, որով Վանաձորի ղեկավարի ընտրության վրա արգելանք է դրված: Դատաքննության ավարտից հետո միայն Վանաձորը կունենա օրինական համայնքապետ:
Ավետիք Իշխանյանը դժվարանում է ասել՝ ընդդիմության մասնակցությունը համայնքների նոր խոշորացումներ ենթադրող՝ ՏԻՄ ընտրություններին իմաստ ունի՞, թե՞ ոչ: Ասում է՝ իշխանությունը պատրաստ է բոլոր տեսակի վարչական եւ իրավական խախտումների, ահաբեկումների:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում