08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան կնոջ եւ 2 թիկնապահի հետ ռազմական ինքնաթիռով փախել է Մալդիվներ, որտեղից էլ կմեկնի Սինգապուր կամ Դուբայ՝ ապաստան ստանալու: Հրաժարականի դիմումը խոստացել է ուղարկել մինչեւ օրվա ավարտը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն: Եվ Շրի Լանկայում, թարգմանաբար՝ պայծառ կղզում, նորից ամեն ինչ մռայլ է:
Ամիսներ շարունակվող սոցիալ-տնտեսական ճգնաժամից հոգնած ցուցարարները պահանջում են լիակատար իշխանափոխություն: Նախագահից ազատվելուց հետո, հերթը վարչապետինն է: Հիմա էլ ներխուժել են վարչապետի գրասենյակ, այնպես, ինչպես մի քանի օր առաջ գրավել էին նախագահի նստավայրը: Իրավապահների կիրառած արցունքաբեր գազը նրանց կրկին հետ չի պահել:
«Խելագար Ռանիլ, խելագար Գոտա», հեռացե՛ք. պատշգամբից վանկարկում են ցուցարարները: Բայց փոխարենը՝ նախագահի լիազորությունները օրենքով ստանձնած Ռանիլ Վիկրամասինգհեն երկրում արտակարգ դրություն է հայտարարում ու հրահանգում բանակին անել հնարավորը՝ երկրում կարգուկանոնը վերականգնելու համար:
Շրի Լանկայի պաշտպանության նախարարի հանդարտվելու եւ համագործակցելու կոչերին ի պատասխան՝ ցուցարարներն ասում են՝ պայքարելու են մինչեւ վերջ:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում