12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Փոշուց եւ կեղտից սեւացած արագիլներն անգամ թռչել չեն կարողանում: Կեր հայթայթելն անհնար է դարձել ու սատկում են սովից: Բնապահպաններն արդեն յոթ-ութ տարի է՝ ահազանգում են. մասնավոր ընկերությունների՝ բնություն արտանետած ձկան թափոնները յուղոտում են թռչունների փետուրները, որի վրա էլ նստում է փոշին ու անհնար դարձնում նրանց թռիչքը: Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ այս տարի եւս ահազանգ են ստացել Արտաշատ, Հովտաշեն համայնքներից:
էկոլոգները բազմիցս ահազանգել են. շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով արագիլները անհետանալու սպառնալիքի տակ են: Նախորդ տարի Շրջակա միջավայրի նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել էր, որ ամիսներ տեւած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են՝ արագիլների աղտոտման հիմնական պատճառը աղբավայրերն են: Բայց բնապահպանների հավաստմամբ դա միակ պատճառը չէ: Խնդիրը փորձում են քիչ թե շատ լուծել անհատ նախաձեռնողները, բնապահպանական կազմակերպությունները, բայց պետությունը ոչինչ չի ձեռնարկում:
Այժմ մի շարք բնապահպանական կազմակերպություններ, եւ անհատներ սեփական նախաձեռնությամբ արագիլներին մաքրում են եւ բաց թողնում, սակայն դա էլ լուծում չէ՝ ոչ բոլոր արագիլներին է հնարավոր ազատել այդ խնդրից: Իսկ արագիլների դերը բնության մեջ շատ մեծ է. հետեւաբար նրանց զանգվածային կորուստը կհանգեցնի աղետալի հետեւանքների:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը