կարևոր
2188 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-13 19:29

Փաշինյանի հրաժարականը պահանջող մի քանի տասնյակ երիտասարդներ եռամյա հավաքների ծանուցումներ են ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեւորգ Մուրադյանը հայրենիքին անձնվեր ծառայել սովորել է ազատամարտի բոլոր ճակատներով անցած հորից՝ Հրաչ Մուրադյանից,- քույրն է ասում: Նա նաեւ Նաիրի համայնքում Դաշնակցության առաջադրած ավագանու անդամ է: 
Ցույցերի ակտիվ մասնակիցներ՝ դաշնակցական Գեւորգ Մուրադյանն է՛լ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանն է՛լ, ով նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից է, այս պահին կալանքի տակ են. փաստաբանների համոզմամբ, քաղաքական դրդապատճառներով: Նրանց, սակայն, զինկոմիսարիատները ծանուցագրեր են ուղարկել եռամսյա հավաքների մասնակցելու համար: Նմանվում է հայտնի ասացվածքին աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Երբ զանգել են Գեղամ Մանուկյանին, խորհուրդ է տվել եռամսյա հավաքի մասին ծանուցումը որդուն հանձնել Արթիկ քրեակատարողականում: Գեւորգ Մուրադյանին փնտրելու համար էլ քրոջն են զանգել՝ Նարեին: 
Բանակը օգտագործվում է որպես պատժամիջոց՝ ռազմական փորձագետն է ասում: Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ «Դիմադրություն» շարժման մասնակից երիտասարդները՝ եռամսյա վարժանքներին մասնակցելու ծանուցագրերը սկսեցին ստանալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանի հորդորից հետո: 
Շարժման մեկնարկից 5 օր անց Անդրանիկ Քոչարյանը Ոստիկանությանն ու Անվտանգության Ծառայությանը հրահանգեց. ցուցակագրել ցույցերի մասնակից երիտասարդների անունները ու տրամադրել Պաշտպանության Նախարարությանը: Քոչարյանի համոզմամբ՝ տղաներին սահմաններ ուղարկելով կհարստացնեն բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը: 
Ծանուցագրեր ստացած՝ մի քանի տասնյակ դաշնակցականների մեծ մասը «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության անդամներ են՝ արցախյան պատերազմների մասնակիցներ, վստահեցնում է պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը: Նաեւ ասում, որ այս քայլով տղաներին վախեցնել չեն կարող: 
Փորձագետներն ասում են՝ եռամսյա հավաքների գնացողները, հիմնականում, ինժեներական գործեր են անում՝ խրամատ փորում: Ճանկաթաղում խրամատ էր փորում նաեւ Փաշինյանն իր ՔՊ-ի ջոկատով՝ 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում: Հիմա այդ խրամատը առաջնագիծ է դարձել:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում